Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Serbia Open-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Սերբիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ավարտվեց այս տարվա դեռևս ամենաուժեղ օփեն միջազգային մրցաշարը՝ Serbia Openմիջազգայինը, որին մասնակցում էին41 երկրների 289 շախմատիստ, այդ թվում՝ 52 գրոսմայստեր։
Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանը ներկայացնող պատանի գրոսմայստեր Նիհալ Սարինը, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։ Հայաստանը ներկայացնող Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը։ Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 6,5 միավոր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։