«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
1 րոպեի ընթերցում

«Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը, որը կբացվի նոր մրցաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Նոա» ՖԱ–ն ներկայացրել է մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը՝ ներկայումս կառուցվող գերժամանակակից կառույց, որը միտված է ֆուտբոլային տաղանդների հաջորդ սերնդի կրթմանն ու զարգացմանը։
Ֆուտբոլային կառույցն իր մեջ ներառելու է 15 ժամանակակից հանդերձարան՝ խաղերին և մարզումներին պրոֆեսիոնալ մակարդակով նախապատրաստվելու համար, ինչպես նաև հատուկ նախատեսված լսարաններ և վերլուծության սենյակներ՝ թիմերի կրթությունն ու ռազմավարական աճն ապահովելու նպատակով։
Մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացումը նախատեսված է նոր մրցաշրջանում։