Հասարակական

Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում