Գեղարքունիքի մարզում 2021 թվականի հունիսին ծնված երեխաների մեջ գերակշռել են աղջիկները 

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների մեջ գերակշռել է աղջիկների թիվը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 125 երեխա՝ 65 աղջիկ եւ 60 տղա։ 56 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 27 երեխա՝ Գավառի, 19 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 19 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիս ամսի ծնունդներն ավելացել են 2019 եւ 2020 թվականի հունիսին գրանցված ծնունդների համեմատ։ Այսպես, 2019 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 110, 2020 թվականի հունիսին՝ 97 երեխա։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին