Ռամոսը պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պաշտոնապես ներկայացվել է որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը: Ռամոսը ՊՍԺ-ի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականը: Ռամոսը ֆրանսիական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալի» երկարամյա պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը հեռանում է «արքայական ակումբից»: Պաշտպանի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ ավարտվում էր 2021 թվականին:

Սերխիո Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին: Արդեն իսկ ավարտված մրցաշրջանում նա թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 21 խաղի:

Հայերեն Русский

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Անձնական օրինակով․ ինչպես են աշխատանքները կազմակերպվում «ՀայՓաս» -ի գրասենյակում

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը