Կիսաեզրափակիչի Անգլիա-Դանիա խաղից առաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն Անգլիան և Դանիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք հանդիպումը խոստանում է դիտարժան լինել: Անգլիան խաղում է սեփական հարկի տակ, և այս հանգամանքն ինչ-որ տեղ կարող է հավելյալ ուժ լինել Գարեթ Սաութգեյթի ֆուտբոլիստների համար, ովքեր քառորդ եզրափակիչում խոշոր հաշվով առավելության հասան Ուկրաինայի նկատմամբ (4:0): «Երեք առյուծները» մեծ ներուժով են մոտենում կիսաեզրափակիչի այս խաղին:

Դանիան Անգլիային հաղթել է անցած տարի` Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում: Եվ հենց «Ուեմբլիում» կայացած այդ խաղի հաղթական գնդակը խփել է Քրիստիան Էրիկսենը, ով Եվրոյի մեկնարկում սրտի կանգի պատճառով չկարողացավ օգնել թիմին և այժմ բժիշկների հսկողության ներքո է: Կասպեր Յուլմանի գլխավորած թիմի հարձակման գիծն առանձնանում է իր արդյունավետությամբ: Դանիան Եվրոպայի այս առաջնության «թաքնված ուժերից է»:

Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի կարծիքով, իրենք «գիտեն Դանիայի ազգային թիմի ներուժի մասին»: Ըստ անգլիացիների մարզչի՝ այս հանդիպումն անմոռանալի է լինելու:

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանն անհամբեր է կիսաեզրափակիչ խաղից առաջ: «Մեզ համար մոտիվացիա կլինի այն, որ ստիպենք մարզադաշտում ներկա երկրպագուներին լռել: Հեշտ չի լինելու»,- ասել է նա:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի Անգլիա-Դանիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հայերեն Русский

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Անձնական օրինակով․ ինչպես են աշխատանքները կազմակերպվում «ՀայՓաս» -ի գրասենյակում

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը