Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի խաղերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հուլիսի 6-ին մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկությունը։ Հայ մրցավարները կսպասարկեն որակավորման առաջին փուլի երկու հանդիպում։
Հուլիսի 8, Լյուքսեմբուրգ
«Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ) - «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա)
Գլխավոր մրցավար՝Հենրիկ Նալբանդյան
Օգնականներ՝ Ատոմ Սևգուլյան, Արթուր Գդլյան
Չորրորդ պաշտոնյա՝Արտեմ Գասպարյան
Հուլիսի 8, Պյարնու
«Պայդե» (Էստոնիա) - «Շլենսկ» (Լեհաստան)
Գլխավոր մրցավար՝Աշոտ Ղալթախչյան
Օգնականներ՝Մեսրոպ Ղազարյան, Էրիկ Արևշատյան
Չորրորդ պաշտոնյա՝Զավեն Հովհաննիսյան: