Մարզային

Շիրակի մարզի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով լուծել ոռոգման հարցը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով  լուծել ոռոգման հարցը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։

Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ նախորդ շաբաթ նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր հարցի լուծման խոստումից հետո:

«Անցած շաբաթ էլ ոտքի էինք ելել, խոստումները չկատարեցին՝ ջուր չկա: Այսօր Ազատան վայրկյանում ընդամենը 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում, երբ 1,2-1,5 խորանարդ մետրն է բավարար այս սեզոնին, որպեսզի բաշխեն ժողովրդին, ծայրամասերում էլ ջուր հասնի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գյուղացիներից մեկը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում