Հասարակական

Վայոց ձորի ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել. ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է դեպի Ելփին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,Վայոց ձորի մարզային վարչության և ՀՀ ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել է «ՈւԱԶ» ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի:

Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է «Հայանտառ» ՊՈԱԿ անտառապահներից մեկը:

Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

«Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն։

Հայերեն

Գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտականներից և նրանց նախաձեռնություններից. ՀՀ նախագահ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում

Մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանը ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ է կայացրել 2024 թվականին

Եվրամիության երկրների ավելի քան կեսը 2024 թվականին ավելացրել է պետական ​​պարտքը

Կանանց ներուժը պետք է լիարժեք օգտագործել տարբեր ոլորտներում․ վարչապետ

Դատարանն ԱՄՆ վարչակազմին կարգադրել է վերականգնել «Ամերիկայի ձայն»-ի և այլ պետական լրատվամիջոցների աշխատանքը

Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ընտանեկան բռնության դեմ պետք է անողոք պայքար մղել․ Արարատ Միրզոյան

Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ