Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու ևղեկավարելու հմտությունները:

Զորավարժություններին ներգրավված էր մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց: Զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 27-ին:

Հայերեն

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող