Արմեն Աշոտյանը փողոցային պայքարի շարունակության հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանում քաղաքական գործընթացները շարունակելու են եռալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Աշոտյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում են հայտնվելու Հայաստանից ակնկալվող այլ զիջումներ. խոսքը Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագրի մասին է, այդ թվում նաև` հայ-ադրբեջանական դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը, միաժամանակ Արցախի հարցի «խորը և տոտալ» սառեցումը:

«Եվ այն փաստը, որ խորհրդարանում կարող են հայտնվել երկու ուժեղ խմբակցություն ընդամենն ընդգծում է այն հնարավորությունը, որ փողոցային պայքարը Հայաստանում շարունակվելու է»,- նշեց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` միջազգային հանրության մոտ շատ մեծ է գայթակղությունը Լեռնային Ղարաբաղի հարցը համարել դե-ֆակտո լուծված:

«Ունեմ այդ տպավորությունը որպես մարդ, ով կայուն շփվում է շատ տարբեր քաղաքական միջազգային շրջանակների հետ: Արևմուտքի համար մնացել է մի խնդիր` ինչպես անել, որ ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գնան տարածաշրջանից: Նրանք ամիսներն են հաշվում, որպեսզի ռուսական խաղաղապահների մանդատի ավարտի: Իսկ Ռուսաստանի համար այլ խնդիր է` կայունացնել իրավիճակը, ամրապնդվել տարածաշրջանում նոր ռազմական ոտքով և հետաձգել բանակցային գործընթացի կարգավիճակային բաղադրիչը այնքան ժամանակ, որքան կպահանջվի իրավիճակի հանդարտեցման համար»,- հավելեց Աշոտյանը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA