Պաշտոնական

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին աշխատանքային շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է, որ Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին և դրանց ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն այցելել է «Art Company», «ML Mining» և «Ord Development» ընկերությունների շինհրապարակներ:

Ընկերությունները զբաղվում են բազմաբնակարանային շենքերի կառուցմամբ: Տիգրան Ավինյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծերին, հետևել է կառուցապատման աշխատանքներին, շրջայց կատարել արդեն իսկ ավարտին հասցված բնակելի շենքերում և բնակարաններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում