Տարածաշրջանային

Թուրքիան ՌԴ-ից կընդունի ցանկացած պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկների

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ՌԴ-ից կընդունի ցանկացած պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրն ընդունելու է Ռուսաստանում գրանցված ցանկացած տեսակի պատվաստանյութով պատվաստված ՌԴ քաղաքացիներին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ-ի և Թուրքիայի միջև թռիչքները սահմանափակվել էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման հետևանքով: Հունիսի 22-ից Ռուսաստանը հանել է բոլոր սահմանափակումները:

«Ամբողջությամբ պատվաստված ռուս զբոսաշրջիկներից մենք ընդունում ենք փաստաթղթեր Ռուսաստանում կիրառվող ցանկացած պատվաստանյութով պատվաստման վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն լինի, մենք կպահանջենք ՊՇՌ թեստ»,- հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում