Արտակ Գրիգորյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ»անվանակարգում քվեարկության արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 41 միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագԱրտակ Գրիգորյանը:
30 միավորով երկրորդ հորիզոնականում է «Ալաշկերտի» կիսապաշտպանԴավիդ Դավիդյանը:
22 միավորով երրորդ տեղում է «Ուրարտուի» ֆուտբոլիստՈւգոչուկվու Իվուն:
Կարդացեք հոդվածը` Русский