Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը` ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը` ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղային վերջին օրը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Հայաստանի Մ-15 տարեկանների ընտրանու նկատմամբ: Մրցափուլի մյուս խաղում Ղրղզստանի Մ-16 հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Լիբանանի Մ-16 թիմին:

Տոնելով 3 անընդմեջ հաղթանակ` Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։

Մրցաշարի Արդար խաղի մրցանակը շնորհվեց Լիբանանի Մ-16 հավաքականին, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ դարձավ Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Գոռ Վանոյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում