Օձի խայթոցով Գյումրի ԲԿ տեղափոխված հիվանդը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ 

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,23 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Օձի խայթոցով «Գյումրի» ԲԿ տեղափոխված տուժածը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 23-ի երեկոյան: «Տուժածը ստացել է համապատասխան պատվաստանյութը, բայց դեռ ունի վերջույթի այտուցվածություն: Նրա բուժումը այս պահին էլ շարունակվում է»,-«Արմենպրես»-ին նշեց «Գյումրի» ԲԿ գլխավոր բժշկ Արմեն Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի Շիրակի մարզի մասնագետները՝ օձը եղել է տափաստանային իժ տեսակի: «Տուժածի հետագա բուժման կազմակերպման նպատակով մեզ դիմել էին «Գյումրի» կենտրոնից: Ի դեպ, տուժածի հարազատները կարողացել էին բռնել օձին, ինչի շնորհիվ էլ պարզել ենք դրա տեսակը: Տափաստանային իժ Շիրակի մարզի տարածքում թեև հանդիպում է, սակայն սա նմանատիպ տեսակի առաջին խայթոցի դեպքն է»,-նշեց ՃԿ Շիրակի մարզային կենտրոնի պետ Մարտին Մկոյանը՝ վստահեցնելով, որ օձը վնասազերծված է և տեղափոխված անվտանգ տարածք։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ