Ակունքում գազաֆիկացվում են նորակառույց թաղամասերը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գազաֆիկացվում են 16/1, 16/2, 16/3, 16,4 փողոցները, 9-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 67 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 240 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 827 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ակունք համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 150 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 9 միլիոն 90 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 6 միլիոն 60 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն նորակառույց թաղամասերի տասնյակ ընտանիքներ։ Հետագա տարիներին աճող այս թաղամասերում կավելանա բնական գազից օգտվել ցանկացող տնտեսությունների թիվը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին