Սպորտ

Հայաստանի Ֆուտբոլի Մ16 տարեկանների թիմը կրկին հաղթել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ֆուտբոլի Մ16 տարեկանների թիմը կրկին հաղթել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ16 տարեկանների թիմը շարունակում է հաջող ելույթները Զարգացման մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: UEFA-ի զարգացման մրցաշարում Հայաստանի Մ-16 հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ դաշտից դուրս է գալիս հաղթանակած՝ այս անգամ հաղթելով Ղրղզստանի Մ-16 հավաքականին։

Ավելի վաղ` հունիսի 20-ին, Հայաստանի Մ-16 հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել Լիբանանանի Մ16 տարեկանների հավաքականի նկատմամբ։

Հունիսի 20-ից 24-ը Հայաստանում չորրորդ անգամ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի Զարգացման հերթական մրցաշարը։ Այս անգամ մրցաշարին մասնակցում է 4 թիմ՝ Հայաստանի Մ-15, Հայաստանի Մ-16, Լիբանանի Մ-16 և Ղրղզստանի Մ-16 հավաքականները։ Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում