ՌԴ-ում օդանավի կոշտ վայրէջքի պատճառով 7 մարդ զոհվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Կեմերովոյի մարզում L-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, ինչի պատճառով 7 մարդ զոհվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ԱԻ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերից երկուսը օդաչուներն են, 15 մարդ էլ տուժել է։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ժուրավլյովո կոչվող շրջանում։

Դեպքի վայրում օպերատիվ շտաբ է ստեղծվել, այնտեղ են նաև Կեմերովոյի մարզի նահանգապետի առաջին տեղակալ, շրջանի կառավարության նախագահ Վյաչեսլավ Տելեգինը, Կեմերովոյի մարզի նահանգապետի անվտանգության եւ իրավակարգի հարցերով տեղակալ Վալերի Դոգադովը, տարածաշրջանի առողջապահության նախարար Միխայիլ Մալինը:

Բժիշկները հետազոտում են 11 տուժածի, նրանց վիճակը միջին և թեթև ծանրության է։ Եվս 4 հոգու վիճակը ծանր է, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց ուղղաթիռով։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանի բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերությանը՝ДОСААФ-ին:

Արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության նորմերի խախտման հատկանիշներով։

Հայերեն English Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա