Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը
1 րոպեի ընթերցում
![Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055654.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի մարզչական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանին առաջիկա մրցաշրջանում օգնելու է Աղվան Այվազյանը։ Դարպասապահների մարզիչ է նշանակվել փորձառու Արմեն Ավագյանը, և «Սևանը» այսուհետ ունի նաև ֆիզիկական պատրաստականության մարզիչ՝ բրազիլացի Ռաֆայել Վիեյրա Բիսպոն։
«Սևան» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 24-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանի և պաշտպան Արթուր Ավագյանի հետ: