Եվրո-2020. Անգլիան նվազագույն հաշվով հաղթեց աշխարհի փոխչեմպիոններին
1 րոպեի ընթերցում
![Եվրո-2020. Անգլիան նվազագույն հաշվով հաղթեց աշխարհի փոխչեմպիոններին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055241.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D ենթախմբի մեկնարկային տուրում միմյանց դեմ մրցեցին Անգլիան և Խորվաթիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում գրեթե հավասար պայքար էր ծավալվել, սակայն ավելի շատ գոլային պահեր ստեղծում էր Անգլիան:
Երկրորդ կեսի 57-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը: Խորվաթներին չհաջողվեց հետ բերել կորցրածը և «առյուծները» հաղթեցին նվազագույն հաշվով: Այս խմբում ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Չեխիան և Շոտլանդիան: