Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում խոսեց նվազագույն զամբյուղը վերանայելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում խոսեց նվազագույն զամբյուղը վերանայելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի սուրբ պարտականությունն է ապահովել կայուն գներ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Պետությունը պատասխանատու է կայուն գների համար»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերանայել նվազագույն զամբյուղը:

Պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ Քոչարյանը խոստացավ իրենց հաղթանակի պարագայում բարձրացնել սպաների և ուսուցիչների աշխատավարձերը:

Նա հատուկ անդրադարձ կատարեց կրթական մակարդակի բարձրացման, դպրոցների ինքնավարության ավելացման անհրաժեշտությանը:

«Պետք է ավելացնենք դպրոցի ինքնավարությունը, որպեսզի դպրոցի տնօրենն ու անձնակազմն իրենց ավելի պաշտպանված զգան, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա դպրոցն օգտագործել որպես քաղաքական գործիք»,- նշեց նա:

Դաշինքի անդամների հաջորդ կանգառը լինելու է Լոռու մարզի Տաշիր քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում