Սպորտ

Երկու ակումբ ստացավ 2021/2022թթ. մրցաշրջանի Առաջին խմբում հանդես գալու իրավունք 

2 րոպեի ընթերցում

Երկու ակումբ ստացավ 2021/2022թթ. մրցաշրջանի Առաջին խմբում հանդես գալու իրավունք 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի11-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 6 թեկնածուների՝ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 2-ին՝ «Նորավանք ՖԱ» և «Լեռնային Արցախ ՖԱ»-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2021/2022թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի միջնորդությամբ կոմիտեն չքննեց «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի և «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի դիմումները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջիններս արտոնագրային դիմում ներկայացնելուց հետո սեփական որոշմամբ հրաժարվել էին մասնակցել ակումբների արտոնագրման գործընթացին և խզել արտոնագրման գործընթացի համար նախատեսված պայմանագրերը՝ այդ պահից ի վեր չհանդիսանալով արտոնագրման թեկնածուներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում