«Ալաշկերտը» վերսկսել է մարզումները 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտն» իրավունք է ստացել հանդես գալու ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որի վիճակահանությունը կկայանա հունիսի 15-ին: Հայաստանի չեմպիոնի հնարավոր մրցակիցները կարող են լինել` «Բուդյո Գլիմտը» (Նորվեգիա), «Շեմրոկ Ռովերսը» (Իռլանդիա), «Համրուն Սպարտանսը» (Մալթա), «Տեուտան» («Ալբանիա), «Բորացը» (Բոսնիա-Հերցեգովինա), «Վալյուրը» (Իսլանդիա), ՀԻԿ-ը (Ֆինլանդիա), «Ռիգան» (Լատվիա), «Մուրան» (Սլովենիա), «Շախտյորը» (Սոլիգորսկ, Բելառուս), «Լինֆիլդը» (Հյուսիսային Իռլանդիա), «Ֆոլան» (Լյուքսեմբուրգ), «Մաքաբի Հայֆան» (Իսրայել) և «Քոնաս-Կի Նոմանսը» (Ուելս):

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան» ` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Հայերեն Русский

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Անձնական օրինակով․ ինչպես են աշխատանքները կազմակերպվում «ՀայՓաս» -ի գրասենյակում

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը