Մշակույթ

Արմեն Հյուսնունցը Երևանում հանդես կգա արտերկրում ապրող և ստեղծագործող հայ երաժիշտների հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Հյուսնունցը Երևանում հանդես կգա արտերկրում ապրող և ստեղծագործող հայ երաժիշտների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) հունիսի 16-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում երաժշտասերներին կծանոթացնի ջազ-քառյակի, որի կազմում են արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ երաժիշտները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն հեղինակային ստեղծագործություններ և հայտնի ջազային մեղեդիների մշակումներ:

«Մեր այս համերգով կրկին նպատակ ունենք մեր սիրելի ունկնդրին ներկայացնել Հայաստանում և արտերկրում ապրող հայ հեղինակների, երաժիշտների ստեղծագործությունները, նրանց կատարողական արվեստը։ Քառյակի կազմում ելույթ կունենան այսօր Լիբանանում ամենահեղինակավոր ջազային երաժիշտներից մեկը՝ մեր հայրենակից, կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Սաթյանը, վերջերս հայրենիք վերադարձած լիբանանյան երաժշտական բեմի մյուս ակնառու ներկայացուցիչը` կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանը, Բոստոնում բնակվող մեր հայրենակից թմբկահար Կարեն Քոչարյանը, որը համագործակցում է ամերիկյան շատ հայտնի ջազ-երաժիշտների հետ, և ես»,- նշում է Արմեն Հյուսնունցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում