Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից որպես նվիրատվություն կստանա 51 շտապօգնության մեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Ավանեսյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենաները: Անհրաժեշտություն է առաջացել արագ համալրել մեքենաների պարկը: «Աշխատանքներ երկու ուղղությամբ են տարվել: Պետբյուջեի և Համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք բերվեցին 37 ամենագնաց Շտապօգնության մեքենաներ և 10 «Ֆորդ» ռեանիմոբիլներ»,-ասաց նա:

Բացի այդ, լայնածավալ աշխատանք է տարվել սփյուռքի ներկայացուցիչների հետ, այդ ընթացքում բազմաթիվ շտապօգնության մեքենաներ են նվիրաբերվել ՀՀ-ին, Արցախին:

«Այս պահին շտապօգնության մեքենաների մեր պարկը, կարելի է ասել, ամբողջովին համալրված է: Տարվա սկզբին պետք է ունենայինք Ճապոնիայի կառավարության կողմից մեզ որպես օգնություն տրամադրված ևս 51 նոր ամբողջովին կահավորված մեքենաներ, բայց կորոնավիրուսը խանգարեց, և գործընթացները ձգձգվեցին: Բայց մենք մինչև տարվա վերջ կունենանք ևս 51 ամբողջովին կահավորված շտապօգնության մեքենաներ»,- ասաց Ավանեսյանը:

Պետության նպատակն է՝ համալրելով ամբողջական պարկը, անընդհատ կապիտալ ներդրումներ անելով՝ այլևս թույլ չտալ, որ պարկը հասնի մաշվածության այնպիսի աստիճանի, որ ստիպված լինի միջազգային օգնության շրջանակում ստանալ մեքենաներ:

Հայերեն English Français Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս