Սպորտ

Կամո Հովհաննիսյանին դուր է եկել հավաքականի նորեկների խաղը

1 րոպեի ընթերցում

Կամո Հովհաննիսյանին դուր է եկել հավաքականի նորեկների խաղը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը խոսել է ընտրանու նորեկների մասին:

«Շատ լավ եմ գնահատում նորեկների աշխատանքը խորվաթների դեմ խաղում, որովհետև միանգամից երևաց թարմություն: Հատկապես երկրորդ խաղակեսում, երբ փոփոխություններ կատարվեցին, թիմը նոր շունչ առավ, առաջին խաղակեսում մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո: Մնացած առումներով կոլեկտիվը շատ լավն է, միմյանց աջակցում են, իսկ կատարած աշխատանքի մասին ավելի ստույգ կարող է պատասխանել մարզիչը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն:Հաջորդ ընկերական հանդիպումում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում