Սպորտ

Ագուերոն «Բարսելոնա»-ում տարեկան 6 միլիոն աշխատավարձ կստանա 

1 րոպեի ընթերցում

Ագուերոն «Բարսելոնա»-ում տարեկան 6 միլիոն աշխատավարձ կստանա 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ կստանա Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն«Բարսելոնա»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ագուերոն կատալոնական ակումբում կստանա 6 միլիոն եվրո աշխատավարձ, որտեղ ներառված չեն լինի հարկերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն պաշտոնապես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ է: Արգենտինացի հարձակվողի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Նա թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Մինչ այս Ագուերոն հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում: Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին իսպանական «Ատլետիկո»-ից: «Քաղաքայինների» կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 384 խաղի և դարձել 257 գոլի հեղինակ: Ագուերոյին է պատկանում ակումբի լավագույն ռմբարկուի ռեկորդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում