Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը

1 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

-ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո արդյոք ում կողմից են իրականացվում նախարարի պարտականությունները: Նաև այսօր լրատվականների կողմից լուրեր շրջանառվեցին ԱԳ նախարարի տեղակալների հրաժարական ներկայացնելու մասին: Արդյոք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը:

-Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում: Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով՝ չենք մեկնաբանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում