«Արարատ-Արմենիա»-ի հերթական ֆուտբոլիստն է լքել ակումբը
1 րոպեի ընթերցում
![«Արարատ-Արմենիա»-ի հերթական ֆուտբոլիստն է լքել ակումբը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054260.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դավիդ Հումանեսի և «Արարատ-Արմենիա» ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է, կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:
Հայաստանի ֆուտբոլի2020/21 մրցաշրջանի չեմպիոն դարձավ Երևանի «Ալաշկերտ»-ը: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակումէ «Ուրարտու»-ն: Մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը4-րդն է, «Արարատ-Արմենիա»-ն` 5-րդը, «Վան»-ը` 6-րդը, «Փյունիկ»-ը՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակ»-ը: