Մեր նպատակը Հայաստանում ռազմարդյունաբերական կարողությունների բարձրացումն է. Չոբանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմարդյունաբերական կարողությունների զարգացումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակն է:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը՝ ԱԺ-ում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«2020-ին առաջին անգամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր, ինչը նշանակում է, որ նախարարության կողմից պատվիրվել է կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա՝ մեր ոլորտի կազմակերպություններին: Դա պայմանավորված է եղել պատերազմական իրավիճակում առաջացած խիստ պահանջարկով»,- ասաց Չոբանյանը:

Պետությունը ռազմարդյունաբերական ոլորտը դիտարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին զուգահեռ, այս երկու ոլորտներն առանձնացված չեն, միահյուսված են: Նրա խոսքով՝ ձեռնարկությունները ևս պետք է դիտարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության տեսանկյունից: «Պատվերները կամ կոնկրետ ծրագրերը կարող են լինել ռազմարդյունաբերական, բայց ձեռնարկությունները կարող են չլինել ռազմարդյունաբերական: Եվ մեր նպատակն է, որ մեր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք այս տարիների ընթացքում մասնագիտացված են եղել ռազմարդյունաբերության ոլորտում, ներգրավվեն նաև ընդհանրապես բարձր տեխնոլոգիական պատվերների ներքո, որը կբարելավի նաև իրենց տնտեսական վիճակը: Մեր նպատակն է, որ ռազմարդյունաբերական կարողությունները ՀՀ-ում բարձրանան»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Դա ներառում է 3 բաղադրիչ, առաջին բաղադրիչը գիտելիքն է, երկրորդը՝ տեխնոլոգիաները, երրորդը՝ պատվերները: Նախարարի պաշտոնակատարի վստահեցմամբ՝ ձեռնարկությունները այդ 3-րդ բաղադրիչը դիտարկում են ոչ միայն ՀՀ զինված ուժերի պատվերների շրջանակում, այլև ընդհանրապես՝ այդ թվում արտահանման շրջանակներում:

Չոբանյանը կարծում է, որ պետք է առավելագույն ջանքեր դնել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի զարգացման մեջ, որն իր հետևից պետք է բերի նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացում:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում