«Վեստ Արմենիա» ակումբը դադարեցնում է գործունեությունը
1 րոպեի ընթերցում
![«Վեստ Արմենիա» ակումբը դադարեցնում է գործունեությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054012.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է գործունեությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ստիպված է հայտարարել գործունեության դադարեցման և Հայաստանի գալիք առաջնության չմասնակցելու մասին: Ափսոսանքով ենք տեղեկացնում, որ ֆինանսական խնդիրները խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ինչը հանգեցրեց այսպիսի վերջնական որոշման: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, այն անձանց, ովքեր եղել են թիմի մի մասնիկն ու կանգնած են եղել ակումբի կողքին: Հայկական ֆուտբոլի մասնակիցներին թույլ տվեք մաղթել անխափան շարունակություն և զարգացում` անկախ բոլոր խոչընդոտներից»: