Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խոսել է ղազախական «Աստանա» ակումբի գործադիր տնօրենը: Դավիդ Լորիայի խոսքով՝ ակումբը պաշտոնական առաջարկ չի ստացել, սակայն մի շարք ակումբներ հետաքրքրված են հայ կիսապաշտպանով:

Գործադիր տնօրենը հայտնել է, որ «Աստանա»-ն ցանկություն ունի, որ Բարսեղյանը շարունակի հանդես գալ ղազախական ակումբում:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում: Բարսեղյանը Մունդիալի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու կազմում մասնակցել է 3 խաղի` դարձել 2 գոլի հեղինակ և նույնքան արդյունավետ փոխանցումներ կատարել:

Հայերեն Русский

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով