ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակումբից հեռանալու պատճառներից:
«Հեռանում եմ, քանի որ զգում եմ, որ ակումբն ինձ չի տալիս այն վստահությունը, որը պետք է: Ակումբը այլևս չունի այն վստահությունն իմ նկատմամբ, որը պետք է լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Զիդանը:
Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին: Ավելի վաղ ֆրանսիացին արդեն իսկ մարզել էր «արքայական ակումբը» 2016-2018 թվականներին: Նրա ղեկավարությամբ «Ռեալ»-ը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երկու անգամ նվաճել է Լա լիգայի հաղթողի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը հասավ Չեմպիոնների լիգայի կսաեզրափակիչ, որտեղ զիջեց անգլիական «Չելսի»-ին: