Սպորտ

Ռամոսը կհեռանա «Ռեալ»-ից 

1 րոպեի ընթերցում

Ռամոսը կհեռանա «Ռեալ»-ից 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը կհեռանա ներկայիս ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ռամոսը և «Ռեալ»-ը համաձայնության չեն գալիս պայմանագրի կետերի շուրջ: Պաշտպանի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ ավարտվում է 2021 թվականին:

Սերխիո Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին: Արդեն իսկ ավարտված մրցաշրջանում նա թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 21 խաղի:

Հայտնի է դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի ավագը չի ընդգրկվել ազգային թիմի կազմում, որը պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում