Հասարակական

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա 2 զոհ և մեկ տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա 2 զոհ և մեկ տուժած

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 30-ին, ժամը 04:46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և մեկ տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին «Nissan Murano» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ երկու ուղևորները տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում