Սպորտ

Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կկայանա եզրափակիչ «Վիլիառեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական «Վիլիառեալ»-ը պատմության մեջ առաջին անգամ հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ որոշիչ խաղում կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Թիմերը ընդհանուր առմամբ 4 անգամ են միմյանց դեմ մրցել եվրագավաթային մրցաշարերի շրջանակներում:

«Վիլիառեալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի կարծիքով, իրենք խաղալու են մարզական ոգով և հպարտորեն: «Արդեն իսկ ապացուցել ենք, որ ամուր թիմ ունենք: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղ թիմ է, բայց մենք մեր հաղթաթղթերն ունենք»,-ասել է նա:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերն էլ կարծում է, որ իր թիմը լավագույններից մեկն է: «Մենք այս խաղին նախապատրաստվել ենք այնպես, ինչպես սովորաբար պատրաստվում ենք մյուս հանդիպումներին: Մեզ համար կարևոր է յուրաքանրյուր հանդիպում, քանի որ մենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ենք»,- ասել է մասնագետը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում