Սպորտ

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Արարատ»-ին և հիմա մրցաշարային աղյուսակի առաջատարն է

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Արարատ»-ին և հիմա մրցաշարային աղյուսակի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ տուրից հետաձգված խաղում «Արարատ»-ը մրցեց «Ալաշկերտ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի ավարտին մոտ այս խաղը կարող է որոշիչ դառնալ այս տարվա չեմպիոնական մրցավազքում: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թե «Արարատ»-ը, թե «Ալաշկերտ»-ը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Միայն երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին «Ալաշկերտ»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Վենսան Բեզեկուրան:

Այժմ Պրեմիեր լիգայի առաջատարը «Ալաշկերտ»-ն է, թիմն ունի 43 միավոր: «Արարատ»-ն հավաքել է 41 միավոր և 38-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն և «Ուրարտու»-ն:

Առաջնության վերջին տուրը կկայանա մայիսի 28-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում