Սպորտ

Գվարդիոլան` Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ 

1 րոպեի ընթերցում

Գվարդիոլան` Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ իսպանացի Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գվարդիոլային ընտրել են լիգայի մենեջերների ասոցիացիայի անդամները: Այն արհմիություն է, որտեղ ընդգրկված են Անգլիական ֆուտբոլային լիգայի, Անգլիայի Պրեմիեր լիգայի, Անգլիայի ազգային և տարիքային տարբեր խմբերի հավաքականների մարզիչները:

«Ուրախ և հպարտ եմ երկրորդ անգամ այս մրցանակին արժանանալուս համար: Օգնականներս ևս արժանի են մեծ գնահատանքի»,- ասել է Գվարդիոլան:

Դեռևս մայիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում