Սպորտ

Գարեթ Բեյլը կարող է 2022 թվականին ավարտել կարիերան 

1 րոպեի ընթերցում

Գարեթ Բեյլը կարող է 2022 թվականին ավարտել կարիերան 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է եզրափակել կարիերան 2022 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է AS-ն: Այժմ Բեյլը հանդես է գալիս անգլիական «Տոտենհեմ»-ի կազմում: Հաջորդիվ ուելսցի հարձակվող կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», քանի որ Անգլիայում հանդես է վարձավճարով: Բեյլը կխաղա ևս մեկ մրցաշրջան և պայմանագրի ավարտի հետ կավարտի կարիերան:

Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմ»-ի կազմում Բեյլը մասնակցել է ընդհանուր առմամբ 33 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում