Սպորտ

Մբապեն ուզում է միանալ «Ռեալ»-ին 

1 րոպեի ընթերցում

Մբապեն ուզում է միանալ «Ռեալ»-ին 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկություն ունի կարիերան շարունակել «Ռեալ»-ում` անկախ ապագայում մարզչի փոփոխությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն: Մպաբեն ուզում է խաղալ «Ռեալ»-ում, եթե անգամ ներկայիս մարզիչ Զինեդին Զիդանը հեռանա գլխավոր մարզչի պաշտոնից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Զիդանի որոշման պատճառը հոգեբանական և ֆիզիկական հոգնածությունն է:

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականին: Ավելի վաղը ֆրանսիացին արդեն իսկ մարզել էր «արքայական ակումբը» 2016-2018 թվականներին: Նրա ղեկավարության ընթացքում «Ռեալ»-ը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երկու անգամ նվաճել Լա լիգայի հաղթողի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը հասավ Չեմպիոնների լիգայի կսաեզրափակիչ, որտեղ զիջեց անգլիական «Չելսի»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում