ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Տոտոնհեմ»-ը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար քննարկում է հենց այս մարզչի անունը: Իտալացին այժմ մարզում է «Նապոլի»-ն: Նեապոլիտական ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջին:
Ապրիլի 19-ին անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը հեռացրել էր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր մեկուկես տարի առաջ: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: