Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանը խախտելը ընդլայնում է բռնությունների շրջանակը. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պատերազմից հետո Հաղթանակի զբոսայգի բացելը և այնտեղ երեխաներին ատելությամբ սնելը երբեք չի հանգեցնի խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբավորման անդամ, գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Թրաուբադելը:

«Պատերազմը զզվելի է և անարդար: Հազարավոր սպանված զինվորներ Հայաստանից ու Ադրբեջանից, շատ ավելի տեղահանված քաղաքացիական անձինք: Սա է այն գինը, որը նախագահ Ալիևն անվանում է «աննախադեպ հաղթանակ»,- հայտարարեց գերմանացի պատգամավորը:

Ըստ նրա՝ հակառակորդ կողմին նվաստացնելը Հաղթանակի զբոսայգիներում և նրանց սահմանները խախտելը միայն ընդլայնում է բռնությունների շրջանակը»:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Նրանք տեղակայվել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ սահմանային հատվածներում: Ներկայում ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինծառայող կա:

Հայերեն English Français Русский

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին և այլ անվանի կինոգործիչներ կհյուրընկալվեն 23-րդ «Ոսկե ծիրան»-ին

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է