Քաղաքականություն

ՀՀ-ն ապաշրջափակման կոնտեքստում միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ապաշրջափակման կոնտեքստում միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ Հայաստանը կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետի պաշտոնակատարը նշեց կառավարության նիստում:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում կրկին արձանագրել՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն իր գլխավորած կառավարության առաջնահերթություններից մեկն է, որովհետև կոմունիկացիաների բացումն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է ՀՀ-ին։

«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սկսած 1992 թվականից Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն։ Եվ այս փաստի բերումով մենք պետք է հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է ՀՀ-ին։ Մյուս կողմից, ինչպես բազմիցս նշել ենք, ես չեմ կարծում, որ մենք ամեն օր այս մասին պետք է հայտարարենք, ասում եմ բոլոր ժամանակների համար՝ մենք միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում