Սպորտ

Ռոյսը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը 

1 րոպեի ընթերցում

Ռոյսը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Մարկո Ռոյսը չի մասնակցի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ռոյսը նման որոշում է կայացրել հավաքականի մարզչական շտաբի հետ քննարկման արդյունքում: «Երկար, դժվարին մրցաշրջանի ընթացքում Լյովի հետ եկել ենք համաձայնության, որ չեմ միանա հավաքականին Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Այս որոշումը դժվարությամբ է ինձ տրվել»,- գրել է Ռոյսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրո-2020-ին չի մասնակցի Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում