Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ամենաշատը եղել են Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի քաղաքացիներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 զբոսաշրջիկ, ինչը 2020 թվականի հունվար-մարտի 307 հազար 590-ի համեմատ նվազել է 71.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

Ամենաշատը ժամանել են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք՝ 30 հազար 213 մարդ: Այնուհետ ամենաշատը ժամանել են հենց Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք՝ 26 հազար 633: Նրանք հիմնականում այն հայերն են, որոնք բնակվում աշխարհի տարբեր երկրներում:

Երրորդ տեղում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն են` 9 394 մարդ: 2021-ի հունվար-մարտին Հայաստան է ժամանել հարևան Վրաստանի քաղաքացիություն ունեցող 8 հազար 911 զբոսաշրջիկ , 2 094 ԱՄՆ քաղաքացի, 2 018 Ուկրաինայի քաղաքացի, 1 185 Ֆրանսիայի քաղաքացի, 731 Բելառուսի քաղաքացի, 578 Գերմանիայի քաղաքացի: Ոչ փոքր թվերով ժամանել են նաև Բելգիայի քաղաքացիներ, Արաբական Միացյալ Էմիությունների քաղաքացիներ, լիբանանցիներ, Իտալիայի, Իսպանիայի քաղաքացիներ:

Չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով զբոսաշրջիկների թիվը էականորեն նվազել է, սակայն որոշ երկրներից ժամանումների թիվն ավելացել է: Օրինակ, եթե 2020-ի առաջին եռամսյակում Հայաստան էր ժամանել ընդամենը 6 իսլանդացի զբոսաշրջիկ, ապա այս տարի առաջին եռամսյակում՝ 46:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից մեկնած զբոսաշրջիկներին, ապա 2021-ի հունվար-մարտին ՀՀ-ից մեկնել է 44 հազար 574 զբոսաշրջիկ՝ 2020-ի նույն ժամանակի 274 հազար 435-ի համեմատ:

Հայաստանում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին արտակարգ դրությունը և սահմանափակումները մտցվել էին մարտի 16-ից։ Առաջին երկու ամիսը երկիրն ապրում էր բնականոն հունով և սահմանափակումներ չկային։

Հայերեն English Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ