Քաղաքականություն

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի ընթացքում նա տեղեկություններ կհավաքի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար:

Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, ովքեր գործ ունեն հակամարտության հումանիտար հետևանքների հետ: Գավանը կհանդիպի նաև տեղահանվածների, գերիների ու անհետ կորածների ընտանիքների, հոգևոր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Այցը հնարավորություն կլինի՝ հասկանալու Հայաստանում տվյալ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունը, այդ թվում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՄԱԿ-ի գրասենյակների, մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի դերակատարումը:

Ավելի ուշ՝ ամռանը Գավանը կայցելի նաև Ադրբեջան:

Ակնկալվում է, որ նրա զեկույցը պատրաստ կլինի աշնանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում