ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
1 րոպեի ընթերցում
![ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1052640.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ մայիսի 18-ից հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածումՀՖՖ մարզչական կրթության[email protected]էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը.դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա 2021թ-ի հունիսին, այն անցկացվելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Դասընթացի ուսման վարձը200 000 դրամ է, վճարումը կարելի է կատարել երկու մասով, առաջին մասը (100 000 ՀՀ դրամ)՝ մինչև ս.թ. հունիսի 14-ը ներառյալ, իսկ երկրորդը՝ ավարտական մոդուլի ավարտից առնվազն հինգ օր առաջ: