Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը Հայաստանում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 16-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։ Քննարկվեց Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգմացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը։