Սպորտ

Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կարող է անցկացվել Ստամբուլում

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կարող է անցկացվել Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչ հանդիպումը Մյունխենից կտեղափոխվի Ստամբուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Թուրքական ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի հետ բանակցությունների շնորհիվ համաձայնության է եկել ՉԼ եզրափակիչը հյուրընկալել երկու տարի անց: 2022 թվականի եզրափակիչը կկայանա ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:

Ավելի վաղ պաշտոնապես հայտնի էր դարձել, որֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը չի անցկացվի Ստամբուլում, այլ կկայանա Պորտուգալիայում,«Դրագաու»մարզադաշտում: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի2020/21մրցաշրջանի եզրափակիչում կմրցեն«Մանչեսթեր Սիթի»-ն և«Չելսի»-ն: Հանդիպումը նախատեսված է մայիսի29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում